Tert.am-ը գրում է.

 20։01
 ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։

______ 

19։49

Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի էր հայտնաբերվել: Ըստ նախնական զննության՝ դիակի  վրա եղել են սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքներ Tert.am-ի տեղեկություններով ենթադրյալ սպանության գործով կասկածյալ կա:

Այս առնչությամբ Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին լուրը, ասելով, որ արդեն կասկածյալ կա:
 «Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն: Նա 20-ամյա Ջ.Ա.-ն է»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նշենք, որ այսօր հայտնաբերվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։

____________

Գյումրիում այսօր՝ ապրիլի 22-ին, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի է հայտնաբերվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել