Panarmenian.net-ը գրոււմ է.
 Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Համահայկական նվագախմբի առաջին ելույթը: Հատուկ այս նախագծի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվերով համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրել է նոր ստեղծագործություն՝ «Պոեմ հաղթանակի»:
 Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ով նաև Համահայկական նվագախմբի դիրիժորներից է, ասել է , որ Տիգրան Մանսուրյանը գրել է մեծ ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբով, երկու երգչախմբով, որպես մենակատար հանդես է գալու համաշխարհային մեծ ճանաչում ունեցող Լիպարիտ Ավետիսյանը:

«Այն հերոսական և կամքի կոչ անող ստեղծագործությունը է»,- նշել է Թոփչյանը, գրում է Panorama.am-ը:

Բացի Մանսուրյանի ստեղծագործությունից, ծրագրում ներառված են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ավետ Տերտերյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ղազարոս Սարյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել