tools

Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Սկանդինավիայում հնագետները գտել են տատու անելու գործիքներ, որոնք նվազագույնը 12.000 տարվա պատմություն ունեին։

slaves

Հույները տատու անել սովորել են պարսիկներից ու արել են ստրուկների և հանցագործների վրա, որպեսզի ճանաչեին նրանց, եթե վերջիններս փախչեին։ Հռոմեացնիներն էլ այս արվեստը սովորել են հույներից։

gladiator

1878 թվականին Հադրիան 1-ին պապը արգելեց տատուները նույնիսկ հանցագործների ու գլադիատորների վրա։ Այդ ժամանակվանից մինչ 19-րդ դարը Եվրոպայի արևմուտքում տատուները հայտնի չէին։

mummy

Մինչ եգիպտական արվեստում ու արձաններում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց վրա են պատկերված նախշեր, որոնք հավանաբար տատուներ են եղել, այդ ժամանակների բոլոր եգիպտական մումիաները, պարզվել է, կանայք են։ Եգիպտոսագետները այն համոզմանն են, որ դրանք պտղաբերության, կուսության ու երիտասարդացման սիմվոլներ են։

family

18-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարը տատուները հայտնի էին հատկապես Անգլիայի ու Ռուսաստանի թագավորական ընտանիքներում։ Դրանք այնքան թանկ արժեին, որ միայն հարուստները կարող էին իրենց թույլ տալ այդ շռայլությունը։

edison

Տատու անելու սարքը 1891-ին ստեղծել է Նյու Յորքից տատու արտիստ Սեյմուել Օրեյլիմը։

Lady Randolph Churchill

Ուինսթոն Չերչիլի մայրը՝ Ռանդոլֆ Չերչիլը, դաստակին օձի պատկերով տատու ուներ, որը պաշտոնական հավաքույթների ժամանակ ծածկում էր ադամանդե թևնոցով։ Չերչիլն էլ նախաբազկին խարիսխ էր նկարել։

Gregory Paul McLaren

Աշխարհի ամենաշատ տատու ունեցող մարդը Գրեգորի Պոլ Մաքլարենն է։ Նա ամբողջությամբ պատված է տատուներով, նույնիսկ բերանի ու ականջների մեջ ունի տատուներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել