Մոտ 10 հազար մարդ դուրս է եկել Քյոլնի փողոցներ՝ խոչընդոտելու «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության համագումարի անցկացմանը։ Այս մասին գրում է Bild տաբլոիդը։

 Չնայած ցուցարարների դժգոհությանը՝ կուսակցությունը բացել է համագումարը։ Հաղորդվում է, որ Քյոլնի փողոցներում անվտանգությունն ապահովում են 4000 ոստիկաններ։

 Կուսակցությունը, որը հիմնադրվել է 2013 թվականին, հայտնի է իր հակաիսլամական հռետորությամբ, Մերկելի կաբինետի միգրացիոն քաղաքականության կոշտ քննադատությամբ, ինչպես նաև եվրասկեպտիկ հայացքներով։

Նշվում է, որ բախումների ժամանակ 2 ոստիկաններ վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկը տուժել է այն ժամանակ, երբ միջամտել է կուսակցության պատգամավորի վրա ցուցարարներից մեկի հարձակմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել