Մարդկությունը դեռևս լիովին չի ուսումնասիրել, թե ինչպես են ազդում գազավորված ըմպելիքները առողջության վրա։ Սակայն որոշ բաներ, այնուամենայնիվ, արդեն բացահայտված են։

Այսօր BlogNews-ը կպատմի Ձեզ այն մասին, թե ինչպես են ազդում գազավորված ըմպելիքները մեր ատամների վրա։

Ուշադրություն ենք դարձնում պարունակության վրա

  • Ցանկացած գազավորված ըմպելիք իր մեջ պարունակում է ածխածնի երկօքսիդի որոշ քանակություն, որի մեծ կենտրոնացումը բերում է էմալի ոչնչացմանը։ Դա իր հերթին առաջացնում է ատամների զգայունության աճ, կարիես և նույնիսկ ատամների փշրում։ Այս ամենը առավել վառ է արտահայտվում երեխաների ատամների վրա։
  • Բոլոր գազավորված ըմպելիքները պատրաստվում են քաղցր –թթու հիմքի վրա, որը պարունակում է շաքար և որևէ թթու (օրինակ՝ կիտրոնի)։ Այս երկու բաղադրիչներն էլ շատ վնասակար են ատամների համար, քանի որ ոչնչացնում են էմալը և նպաստում կարիեսի առաջացմանը։
  • Թեյն ու սուրճն անվնաս են ատամների համար։ Հիշեք, որ եթե նույնիսկ սև թեյ կամ սուրճ ըմպելուց հետո նկատվում է ատամների մգեցում, այդ ամենը չի ազդում ատամների առողջության վրա։
  • Ատամների առողջության համար լավագույն մթերքները ջուրն ու կաթն են, որոնք պարունակում են այն բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են առողջ և ամուր ատամներ ունենալու համար։

Ի՞նչ անել

Այն մարդիկ, ովքեր շատ են սիրում գազավորված ըմպելիքներ, պետք է անպայման հետևեն մի շարք պրոֆիլակտիկ միջոցների՝ վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար։

  • Փոխեք նախասիրությունները. գազավորված ըմպելիքների փոխարեն խմեք կաթ, ջուր կամ բնական հյութ և երեխաներին նույնպես սովորեցրեք այդպես անել։

Եթե, այնուամենայնիվ, չեք կարող հրաժարվել գազավորված ըմպելիքներից, ապա հնարավորինս նվազեցրեք դրանք բացասական ազդեցությունը։

  • Դրանք խմելուց հետո բերանը ողողեք սովորական ջրով, որպեսզի մաքրեք մնացորդները։
  • Օգտվեք ֆտոր պարունակող ատամի մածուկներից, քանի որ դրանք օգնում են ամրացնել ատամների էմալը։
  • Գազավորված ըմպելքիները խմեք ձողիկի օգնությամբ։
  • Դրանք օգտագործեք միայն սննդի հետ։
  • Երբեք մի խմեք գազավորված ըմպելիքներ քաղցած վիճակում։
  • Գազավորված ըմպելիքներ խմելուց հետո մի շտապեք ատամները մաքրել, քանի որ դա անելով դուք էլ ավելի եք վնասում ատամները։

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել