Աշխարհում, որտեղ գոյություն ունեն Facebook-ն ու Instagram-ը, լուսանկարներով ոչ ոքի երբեք չես զարմացնի: Սակայն մինչև մերօրյա լուսանկարներին նայելը ուշադրություն դարձրեք ամենահին նկարներին, որոնք արվել են 1838-ից սկսած և կարող են զարմացնել ժամանակակից մարդկանց:

1. Լուսանկարում հայտնված առաջին մարդը

Լուի Դագերի այս լուսանկարն արվել է 1838 թ. Փարիզի փողոցներից մեկում: Ուշադիր նայելու դեպքում ներքևի ձախ անկյունում կարող եք տղամարդու տեսնել, ով կոշիկներ է մաքրում: Այդ մարդը, ըստ էության, պատմության մեջ առաջին մարդն է, ով հայտնվել է լուսանկարում:

2. Աշխարհում առաջին սելֆին

Դեռևս 1839 թ. Ռոբերտ Կոռնելիուսը լուսանկարել է ինքն իրեն: Օգտագործված եղանակը կոչվում էր դագերոտիպ՝ առաջին լուսանկարիչ Լուի Դագերի պատվին: Այս «սելֆին» համարվում է ամենահին ինքնալուսանկարներից մեկը:

3. Կնոջ հնագույն լուսանկարը

Սա Հաննա Սթիլի դիմանկարն է, ով ծնվել է 1746 թ.: Ամենահետաքրքիրն այն է, որ նա 30 տարեկան էր, երբ ձևավորվեց ԱՄՆ-ն: Չնայած որ այս լուսանկարի օրիգինալ դագերոտիպը չի պահպանվել, սա հայտնվել է Ալվա Գորբիի «Գորբիների ընտանիքը, պատմությունը և ծագումնաբանությունը» գրքում (1936):

4. ԱՄՆ-ի նախագահի ամենահին լուսանկարը

ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը լուսանկարվել է, Ջոն Կուինսի Ադամսն էր: Այս իրադարձությունը տեղի է ունեցել 1843 թվականին: Ադամը երկրի վեցերորդ նախագահն էր, ով կառավարել է 1825-1829 թվականներին: 79 տարեկան հասակում նրա լուսանկարն արել է Ֆիլիպ Հաասը:

5. Առաջին լրատվական լուսանկարը

Այս լուսանկարն արվել է Ֆրանսիայում, 1847 թ.՝ ձերբակալություն կատարելու ժամանակ: Դագերոտիպը համարվում է պատմության մեջ հնագույն լրատվական լուսանկարը: Այսպես էլ առաջացել է նորությունները վիզուալիզացիայի օգնությամբ ներկայացնելու գաղափարը:

6. Երեկույթի առաջին լուսանկարը

1844 թ. արված այս լուսանկարում խմբավորված մարդիկ ալկոհոլային խմիչքներ են ըմպում: Լուսանկարում պատկերված են նկարիչ և լուսանկարիչ Դևիդ Օկտավիուս Հիլը (աջից), արևելագետ Ջեյմս Բալանթայնը (ձախից) և բժիշկ Ջորջ Բելը: Լուսանկարելու պահին նրանք, ամենայն հավանականությամբ, ուրախ կատակում էին, իսկ սեղանին դրված են գարեջրով լի երեք գավաթներ և շիշ:

7. Ալամոյի ամենահին լուսանկարը

1849 թ. արված այս դագերոտիպը համարվում է Ալամո մատուռի ամենահին լուսանկարը: Լուսանկարի հեղինակը հայտնի չէ, սակայն այն արվել է մինչև մատուռի՝ ամերիկացի զինվորների կողմից վերակառուցվելը: Վերանորոգման ժամանակ կառույցի արտաքին տեսքը զգալիորեն փոփոխվել է:

8. Առաջին լուսանկարը՝ բարձրությունից

Այս լուսանկարն արվել է 1860 թ. Բոստոնում, Ջեյմս Ուոլլես Բլեքի կողմից, 600 մ բարձրությունից:

9. Անգլիայի ֆուտբոլի հավաքականի առաջին լուսանկարը

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի այս լուսանկարը հայտնաբերվել է դրա արվելուց 132 տարի անց: Այստեղ պատկերված են Անգլիայի հինգերորդ միջազգային մրցախաղի (1876 թ. մարտի 4) սուպերաստղերը՝ 10 խաղացողները մրցավարի հետ:

10. Անձնագրի առաջին լուսանկարը

Անձնագրերի համար լուսանկարներ առաջին անգամ օգտագործել սկսել են ԱՄՆ-ում, և այս երևույթը պարտադիր է դարձել 1914 թ. սկսած: ԱՄՆ-ին հաջորդեց Մեծ Բրիտանիան, այնուհետև մնացած բոլոր երկրները: Սա ամերիկյան անձնագրի նմուշ է, որը տրվել է 1915 թ. մարտի 2-ին: Փաստաթուղթը պատկանում է 33-ամյա Մարգարետ Սենջերին, ով ճանապարհորդում էր Բերտա Լ. Ուոթսոն կեղծանվան տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել