jehovahs-witnesses-in-RussiaAraratnews.am-ը գրում է.

Եվրամիությունում դատապարտել են Ռուսաստանում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունն արգելող վճիռը, նշելով, որ կազմակերպության հետևորդները պետք է ազատ հավաքների իրավունք ունենան երկրում. հաղորդում է rbc.ru-ն:

ՌԴ-ի Գերագույն դատարանն արգելել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպության գործունեությունը՝ այն ճանաչելով ծայրահեղական: Բացի այդ, դատարանը կալանք է սահմանել կազմակերպության գույքի նկատմամբ:

Նշվում է, որ Գերագույն դատարանի կայացրած վճիռը կարող է հանգեցնել կրոնական խմբի անդամների նկատմամբ քրեական հետապնդումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել