PanARMENIAN.Net-ը գրում է.

Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 31-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2017թ. ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.

Թ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:

Թ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը` նույն ուղեգծով:

Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 22-ին Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունենալու «Հուշաքարտեզ» միջոցառումը, որին մասնակցելու են 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ Հայաստանից և սփյուռքից: Միջոցառումը կսկսվի ժամը 15:00-ին: Մուտքն ազատ է։

Ապրիլի 22-ին՝ 19:00-ին, Հաղթանակի զբոսայգու Արենի լճի տարածքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված մոմավառության:

Ապրիլի 23-ին Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կկայանա արդեն ավանդական դարձած Ջահերով երթը դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: Երթը կմերկնարկի Ազատության հրապարակից ժամը 20:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել