Հանրապետության տարածքում ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-23-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 25-26-ը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 22-ին, 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել