Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևին ուղղված նամակում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Թե՛ հայերի, թե՛ հրեաների հոլոքոստի դաժանության աստիճանն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Բայց բոլորիս համար կարևոր է հիշել մի բան՝ պատմությունը չպետք է կրկնվի»,-մեջբերում է Asbarez-ը պաշտոնյայի նամակից մի հատված:

Իր նամակում նահանգապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցերում ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կատարած ահռելի աշխատանքին՝ այն որակելով ոգևորիչ:

Վայոմինգի կողմից Ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչելուն ի պատասխան՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևի տնօրեն Նորա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նահանգապետին պատմությունն արդարացիորեն գնահատելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել