Նիկոլա Տեսլան հանճարեղ գյուտարար էր և շատ էքսցենտրիկ անձնավորություն: Շատ բաներ կան, որ մենք չգիտենք նրա կյանքի մասին:

1. Տեսլան լույս աշխարհ է եկել ամպրոպի ժամանակ

Անվանեք սա համընկնում, աստվածային կամ հաջողության նշան, բայց Տեսլան ծնվել է ամպրոպի ժամանակ: Դա 1856 թ. հուլիսի 10-ի գիշերն էր: Մանկաբարձուհին, ով ընդունում էր երեխայի ծնունդը, ամպրոպը վատ նախանշան համարեց և ասաց, որ Տեսլան խավարի ծնունդ է: Իսկ Տեսլայի մայրը պատասխանեց. «Սխալվում ես, նա լույսի որդին է դառնալու»:

2. Օրվա ընթացքում նա երկու ժամ էր քնում

Ոչ բոլորին է անհրաժեշտ օրական ութ ժամ քնել առույգ լինելու համար: Տեսլան միշտ ասում էր, որ նա օրվա մեջ 22 ժամ արթուն է մնում և միայն 2 ժամ է ննջում: Մի անգամ գիտնականն այնքան էր խորացել լաբորատորիայում իր ուսումնասիրություններից մեկի մեջ, որ առանց քնի և հանգստի աշխատել է 84 ժամ շարունակ:  

3. Նիկոլա Տեսլան ամեն օր վիսկի էր ըմպում

Եվս մեկ հետաքրքիր փաստ. Տեսլան ամեն օր վիսկի էր խմում՝ ասելով, որ այն իր կյանքը կերկարացնի մինչև 150 տարի: Նա այս ոգելից ըմպելիքը կազդուրիչ, երիտասարդությունը պահպանող և կյանքը երկարեցնող էր համարում: Վիսկիից հրաժարվել նա ստիպված եղավ Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ արգելվեց ալկոհոլի օգտագործումը: Տեսլան աստիճանաբար իր սննդակարգից հեռացրեց բոլոր խմիչքները՝ բացի ջրից և կաթից:

5. Տեսլան երբևէ չի ամուսնացել և չի էլ սիրահարվել, սակայն երկրպագուհիների հսկայական բանակ է ունեցել

Ասում են, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետևում հաջողակ կին է կանգնած: Սակայն Նիկոլա Տեսլան բացառություն էր: Նա չի ամուսնացել և սիրային լուրջ հարաբերություն չի ունեցել, քանի որ համարում էր, որ ամուսնությունը կսահմանափակի իր տաղանդը: Սակայն կյանքի վերջին տարիներին Տեսլան խոստովանել է մի լրագրողի. «Երբեմն ես զգում եմ, որ ամուրի մնալով հսկայական բան եմ զոհաբերել աշխատանքիս համար»:

6. Տեսլան ասում էր, որ ապագայում կանայք իշխելու են տղամարդկանց վրա

Նա ոչ միայն գիտնական, ինժեներ, մեխանիկ, ֆիզիկ և ֆուտուրիստ էր, այլ նաև ֆեմինիստ: Նա խստորեն կարծում էր, որ կանայք հասարակության հիմքն են և ապագայում իշխելու են տղամարդկանց վրա:

7. Տեսլան առաջ է քաշել փոփոխական հոսանքի գաղափարը, սակայն այն ճանաչման չի հասել

Տեսլան «պայքարում էր» Թոմաս Էնդերսոնի դեմ։ Երկու գիտնականներն էլ հոսանքի վերաբերյալ իրենց տեսակետներն էին առաջարկում: Տեսլան խոսում էր փոփոխական հոսանքի մասին, իսկ Էդիսոնը՝ մշտականի: Ժամանակակիցները նախընտրությունը տալիս էին Էդիսոնի գաղափարներին:

8. Տեսլան կանխատեսել է համացանցի առաջացումը

Նիկոլա Տեսլան ասում էր, որ ապագայում բոլորի տներում գլոբալ կապի անլար համակարգ է լինելու: Նա ամբողջովին վստահ էր սրանում և այսպիսի մի նախագիծ առաջարկել է բանկիր Ջոն Մորգանին:

9. Նիկոլա Տեսլան միշտ կերակրում և բժշկում էր աղավնիներին

Տեսլան տարօրինակ սովորություններ ուներ, ինչպիսիք են ընթրիքը սկսելը միմիայն 20:10 րոպեին կամ աղավնիների մասին հոգ տանելը: Ամեն օր նա նրանց կերակրում էր այգում, վիրավոր թռչուններին տուն էր բերում և բուժում նրանց: Մի անգամ նա շուրջ 2000 դոլար է ծախսել, որպեսզի բուժի աղավնու կոտրված թևն ու ոտքը:

10. Սիլիկոնյան հովտում Տեսլայի հուշարձան կա, որը անվճար Wi-Fi է փոխանցում

Այս հուշարձանը Սիլիկոնյան հովտում տեղադրվել է 2013 թվականին: Դրա մեջ կառուցված կա նաև ժամանակի պարկուճ, որը կբացվի 2043 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել