«Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի շրջանավարտներից շատերը հանգրվանել են Երևանի ավագանու համամասնական ցուցակում։ Ի դեպ, այս փաստից անչափ ոգևորվել է նաև դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը, նա Ֆեյսբուքի իր պատին գրել է. «Ավագանու ցուցակում այնքան շատ են մեր երիտասարդական կազմակերպության կողմից առաջադրված թեկնածուները, որ ՖԲ-ն չի թողնում այդքան մարդ tag անեմ»։ Ավագանու ցուցակում նաև ՀՀԿ-ի «հարց լուծող» տղերքից կան, օրինակ՝ Բաբկեն Մկրտչյանը, ով 2011 թ.–ից աշխատում Է Դավթաշեն վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել