«Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը հանդարտվել են, Երիցյանի մահվանից հետո առաջացած քաոսը, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, հիմնականում նահանջել է։ Խառնվածքով հանդարտ ու ինտելիգենտ նախարարը նշանակման առաջին օրերին է միայն որոշ ակտիվություն դրսևորել՝ մի քանի ազատումներ արել, այդ թվում՝ Արսեն Արշակյանին։ Իսկ հիմա միայն ակտիվ հանդիպումներ է ունենում եվրոպացի գործընկերների, դեսպանների ու այս կալիբրի մարդկանց հետ։ Անգամ աշխատակազմի ամենշաբաթյա խորհրդակցություններն է վերացրել։ Փոխարենը կրկին իր «ափսեում» է ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազաոյանը, որը գեներալ Մանվել Գրիգոոյանի մերձավորներից է և ակտիվ դերակատարում ունի նախարարությունում։ ԱԻՆ-ում կարծում են, որ Տոնոյանը ժամանակավոր է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել