Image resultԻտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում դուրս գալ Եվրամիությունից, սակայն շատ բաներ անհրաժեշտ է փոխել:

«Մենք մնում ենք ԵՄ-ում, սակայն շատ բաներ պետք է փոփոխվեն»,- հայտարարել է Ջենտիլոնին Washington Post պարբերականին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ Եվրամիությունը պետք է մշակի այլընտրանքային ռազմավարություն փախստականների հարցի լուծման վերաբերյալ:

«Մեզ անհրաժեշտ է այլընտրանքային ռազմավարություն: Մենք քաղաքական միջոցառումներ ենք մշակում, որպեսզի փախստականներին, որոնք գալիս են Լիբիայով, հետ վերադարձնենք այն աֆրիկական երկրները, որտեղից որ եկել են»,- հայտնել է վարչապետը:

Վարչապետի խոսքերով` ներկա պահին «շատ քիչ բան է արվել» փախստականների խնդիրները լուծելու համար: Նա ավելացրել է, որ հիմնական բեռի մի մասը ընկնում է Իտալիայի և Հունաստանի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել