Tert.am-ը գրում է.
 Իրանի և Վրաստանի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին լուրն ու Աբխազական երկաթգծի վերաբացման հնարավորության վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը անուղղակիորեն կապված են իրար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ նշելով, որ տարածաշրջանում ազդեցություն ունենալու մրցակցություն է ընթանում:
 «Հայաստանը պետք է առանձին-առանձին դիտարկի այս առաջարկները»,- ասաց Արմեն Բադալյանը:
 Իրանը Վրաստանին առաջարկել է տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցի և Սև ծովի միջև, ինչի մասին հայտարարությունից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Աբխազական երկաթգծի վերաբացմանը պաշտոնական Մոսկվան դեմ չէ, ավելին՝ նա ասել էր, որ դրան դեմ չէ նաև Աբխազիան:
 Արմեն Բադալյանն ասաց, որ այսպիսով Ռուսաստանը փորձում է հիշեցնել այլընտրանքային տրանսպորտային միջանցքի մասին, որովհետև եթե Իրանի և Վրաստանի միջև միջանցք ստեղծվի, դա դուրս կմղի Ռուսաստանին տարածաշրջանից:
 «Վրաստանը փորձում է Հարավային Կովկասում տրանզիտային տարածք դառնալ: Ավարտին են մոտենում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարական աշխատանքները, իսկ Իրանի հետ տրանսպորտային միջանցքը կբացի իրենց առջև այլ հեռանկարներ՝ Միջին Արևելք, Չինաստան: Վրաստանը փորձում է համակողմանի օգտագործել իր տարածքը, ստանալով նաև եկամուտներ, որովհետև իրենց ճանապարհը օգտագործելով իրենց վճարում են դրա դիմաց: Որքան Վրաստանի տարածքով ակտիվանա առևտրաշրջանառությունը, մեծանա արտահանումը, ներկրումը դեպի Ադրբեջան, Թուրքիա, իսկ Թուրքիայի տարածքով Իրան, այդքան կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում»,- ասաց Արմեն Բադալյանը:
Քաղաքագետը նշեց, որ Վրաստանը փորձում է իր կախումը այլ պետություններից դարձնել մինիմալ, նաև՝ հավասարակշռված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել