Image result for Ադրբեջան զորավարժությունԻնչպես բոլորիս հայտնի է Ադրբեջանի գլխավոր հովանավոր է հանդիսանում Թուրքիան, ով ազդեցություն է գործում թե՛ ադրբեջանական ներքին քաղաքական խոհանոցի, թե՛ արտաքին հարաբերությունների, այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերում կազմակերպվող ռազմական գործողություների վրա, որտեղ նաև անմիջական մասնակցում է հատուկ նշանակության ջոկատների կազմավորմանն ու պատրաստմանը: Տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքների ու ռազմական գործողությունների ընթացքում հիմնականում ընգրկված են լինում նրանք, ովքեր հատուկ պատրաստություն են անցնում թուրքական ռազմական հատուկ ճամբարներում, որի փաստացի ապացույցներից մեկն էլ ապրիլյան պատերազմին ադրբեջանա-թուրքական «Յաշմա» հատուկ նշանակության բրիգադի մասնակցությունն էր: Այս օրերին Ադրբեջան են այցելել թուրքական բանակի հատուկջոկատայիններ և այլ ստորաբաժանումների զինծառայողներ, ովքեր համատեղ մայիսի 1-ից 5-ը ընկած ժամանակահատվածում անց են կացնելու տակտիկական զորավարժություններ, որի հիմնական նպատակն է պայմանական (հայկական) թշնամու ոչնչացումն ու ավելի ստույգ առաջիկայում հարձակման պլանի փորձարկումը: Այսպիսով՝ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունը քողարկված հարձակման պլանի նախապատրաստական աշխատանք է, որին ուշի-ուշով հետևում է հայկական կողմը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել