Image result for left handed car driversԱրդեն պաշտոնապես կարելի է ասել, որ աջլիկներն ավելի լավ վարորդներ են, քան ձախլիկները:

Վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ձախլիկ վարորդների մոտ ավելի շատ է երթևեկության կանոննեը խախտելու պատճառով վարչական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը: Բայց և այնպես, ավելի հավանական է, որ ձախլիկները վարորդական իրավունք ստանալու համար քննությունը հաջողությամբ կհանձնեն առաջին իսկ անգամից:

Հետազոտողներն ասում են, որ ձախլիկները երկու անգամ ավելի շատ են երթևեկության կանոնները խախտում և ճանապարհատրանսպորտային պատահարներ առաջացնում: Հարցումները ցույց են տալիս, որ եթե աջլիկ վարորդների ընդամենը 19%-ն է սահմանված արագությունը գերազանցելու համար տուգանվել, ապա ձախլիկ վարորդների մոտ ցուցանիշը 28% է, իսկ օրինակ՝ մեքենան սխալ կայանելու համար աջլիկների 23%-ն է տուգանվել, իսկ ձախլիկների՝ 26%-ը:

Ձախլիկ վարորդների ներգրավվածությունը լուրջ ավտովթարներում ավելի շատ է. 60 տարվա աջլիկ վարորդն իր կյանքի ընթացքում ունենում է միջինը 8 ավտովթար, իսկ նույնքան տարվա փորձ ունեցող ձախլիկ վարորդը՝ 9-ը:

Privielege Car Insurance ապահովագրական կազմակերպությունը, որը հետազոտության հիմնական նախաձեռնողն է, պնդում է, որ աջլիկներն ավելի լավ են մեքենա վարում: Դրան ավելացնելով նրանք նշում են. «Ամեն դեպքում, ձախլիկները սովորաբար հենց առաջին անգամից կարողանում են հաջողությամբ հանձնել վարորդական իրավունք ստանալու քննությունները: Ի տարբերություն աջլիկների, ձախլիկ վարորդները ավելի քիչ խազեր ու փոքր վնասվածքներ են ունենում մեքենաների վրա»:

Ասում են՝ աշխարհում ամեն ութ հոգուց առնվազն մեկը ձախլիկ է: Մեծ Բրիտանիայում անցյալ տարի արված ուսումնասիրության համաձայն, ձախլիկները ավելի լավ են գլուխ հանում մաթեմատիկայից: Պարզվել է նաև, որ բազմաթիվ հայտնի մարդիկ, արտիստներ, գիտնականներ, երաժիշտներ ու մարզիկներ ձախլիկ են: Օրինակ՝ Բարաք Օբաման, Դևիդ Քեմերոնը, Փոլ ՄաքՔարթնին, Ջիմի Հենդրիքսը, Անջելինա Ջոլին, Հուլիոս Կեսարը, Միքելանջելոն, Պելեն, Թոմ Քրուզը և այլն:

Հոգեբան Բեքի Սփելմանն ասում է. «Երբ խոսքը գնում է երթևեկության մասին, ինձ թվում է, որ մեքենաներն ու դրանց ներքին կահավորումը, ճանապարհային նշաններն ու երթևեկության հետ կապված բոլոր մյուս պարագաներն ի սկզբանե նախատեսված են միայն աջլիկ վարորդների համար: Սա ինձ իսկապես անհանգստացնում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել