Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին այցելել է Մարտունու շրջան: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 Մարտունի շրջկենտրոնում Նախագահը ծանոթացել է ներքաղաքային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման ընթացքին: Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
 Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ճարտար քաղաք եւ հանդիպում ունեցել թիվ 5 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ:
 Քննարկվել են դպրոցում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները եւ նշել, որ շրջաններում կրթության եւ դպրոցաշինության գործընթացը միշտ եղել է եւ կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել