Tert.am-ը գրում է.
 «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի դիմումի հետ Սահմանադրական դատարան մուտք արված  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հանդես եկող հասարակական կազմակերպությունների և մի շարք քաղաքացիների անունից տրված դիմումը՝   ՍԴ աշխատակազմի որոշմամբ վերադարձվել է: Գրեթե նույն պահանջով՝ անվավեր ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները « Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննվի ՍԴ-ի առաջիկա նիստում՝ ապրիլի 25-ին:
 Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը, ով ներկայացրել է դիմումը:
 «Սահմանադրական դատարանը հասարակական կազմակերպությունների դիմումը վերադարձրել է՝ համարելով, որ այդ սուբյեկտները չեն հանդիսանում ՍԴ նման հայցով դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտներ: Տարբերությունն այն է, որ նման հայցով հետագայում Եվրոպական դատարան դիմելու հնարավորություն ունենք»,- ասաց Եգորյանը:
Փաստաբանի խոսքով՝ տարբեր երկրներում տարբեր կարգավորումներ են տրվել այդ առումով, և քաղաքացիներին ևս նման հայցով ՍԴ դիմելու իրավունք է տրվել:
 «Մենք հիմա այդ որոշումը բողոքարկել ենք ՍԴ նախագահին՝ խնդրելով այս հարցը քննության հանձնել դատական կազմին: Մենք կարծում ենք, որ այն քաղաքացիները, որոնք չունեն կուսակցական շահեր, ևս պետք է ունենան բողոքարկման իրավունք: Այս հարցը պետք է լուծի ՍԴ-ն»:
 Ինչ վերաբերում է«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից ներկայացված դիմումին՝ փաստաբանն ասաց, որ ընդգրկված են այն փաստերը, որոնք հավաքագրվել են դիտորդների, դիտորդական կազմակերպությունների, լրատվամիջոցների կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել