Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, առանց ռազմական ուժի կիրառման, դա ծայրահեղ կարևոր է: Այս մասին Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ-ի ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:
 Զալբերը Ադրբեջան կատարած այցի շրջանակներում երկրի ղեկավարության հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցում վերջին փոփոխությունները:  Նա հիշեցրել է, որ Եվրամիությունը ուղիղ միջնորդ է հանդիսանում արցախյան հակամարտությունում, բայց ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
 Չնայած միջնորդների հասցեին քննադատությանը՝ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը: Միջազգային հանրությունը կարող է միայն խորհուրդ տալ կամ առաջարկել, սակայն չի կարող լուծում պարտադրել: Հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է ձեռք բերել միայն կրակի դադարեցման ռեժիմը հարգելու միջոցով»,-ասել է Զալբերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել