Panarmenian.net-ը գրում է.
 Ապրիլի 21-ին ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանն ու Ճապոնիայի միջազգային գործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Ֆուշիմի Կացուտոշին ստորագրել են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:
 Կացուտոշին ընդգծել է, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում այն կլինի տարածաշրջանի ամենախոշոր դրամաշնորհային ծրագիրը, իսկ հատկացվող գույքի մի մասը կտրամադրվի Լոռու և Շիրակի մարզերին, որոնք ամենից շատն են տուժել Սպիտակի ավերիչ երկրաշարժից` նոր կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Ճապոնիայի բարեկամության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել