Լինել պատերազմի լուսանկարիչ ենթադրում է, որ պետք է անես քո գործը՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում առաջնագծում։ Սակայն, երբ Սիրիայում պայթեցվեց ավտոբուսը, որին զոհ գնաց 126 մարդ, լուսանկարչի բնազդը չէր, որ առաջնային էր Աբդ Ալքադեր Հաբակի մոտ։ Նա դադարեցրեց լուսանկարելն ու սկսեց օգնել վիրավոր տղային։ Վիրավորը դեռ շնչում էր, երբ լուսանկարիչը հասցրեց նրան շտապօգնության մեքենային։

Մեկ այլ լուսանկարիչ ֆիքսել է Հաբակի գործողությունները, ով հաջորդ կադրում ծնկի է եկել ուրիշ զոհի մոտ ու լացում է՝ հասկանալով, որ այլևս ոչինչ անել հնարավոր չէ։

photographer-tries-save-boy-syrian-bus-attack-18

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել