Картинки по запросу ՓաշինյանԱրդեն մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այս փուլում քաղաքային իշխանության համար պայքարի հայտ ներկայացրած ուժերն ավելի ակտիվ են լինելու և փորձելու են մինչև մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածը մաքսիմալ արդյունավետ օգտագործել:

«Ելք» դաշինքի քարոզչությունն ուղիղ եթերով հեռարձակվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, որի ժամանակ դաշինքի անդամները մետրոպոլիտենում բուկլետներ էին բաժանում: Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր ավելի վաղ իրենք քարոզարշավ են իրականացրել ավտոբուսներում և պատրաստվում են նույնն անել նաև տրոլեյբուսներում։ Նրա դիտարկմամբ` քարոզարշավի նման մեկնարկը պայմանավորված է նրանով, որ ծրագրում մեծ տեղ է տրված երթուղային խնդիրներին:

Այս տրամաբանությամբ, եթե «Ելք»-ի ծրագրում գերակշռեր աղբահանության խնդիրը, ապա Նիկոլի հեռարձակումները պետք է Սովետաշենից լինեին: Վախենալու է պատկերացնել, թե որտեղ կմեկնարկեր «Ելք»-ի քարոզարշավը, եթե ծրագրում մեծ տեղ հատկացվեր քաղաքի կոյուղու խնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել