Картинки по запросу հայաստան արգենտինիաՀայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները շարունակում են մնալ բավականին բարձր մակարդակի վրա: Հայաստանն ու Արգենտինան ունեն համագործակցության մեծ ներուժ, հատկապես գյուղատնտեսության բնագավառում, աշխատանքներ են տարվում նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ՝ ավելացնելու տուրիստական փոխայցելությունները:

Հարկ է նշել, որ Արգենտինան համարվում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը: Դա պայմանավորչված է նաև Արգենտինայում ազդեցիկ հայ համայնքի առկայությամբ: Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանը այս առիթով նշել է. «Ունենք մեծ թվով արգենտինահայ գործարարներ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են Հայաստանում՝ դրանով նաև իրենց նպաստն են բերում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել