Panarmenian.net-ը գրում է.
 «Խոստումը» ֆիլմի հայտնի հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում պատմել են, որ մինչ ֆիլմում նկարահանվելը ոչինչ չեն իմացել Հայոց ցեղասպանության մասին:
 Քրիստիան Բեյլն ասել է, որ ամենադրամատիկ տեսարաններից մեկը կապված է Օսկար Այզեկի հերոսի հետ: «Օսկարի կերպարի՝ Միքայելի ընտանիքի անդամներից ու համաքաղաքացիներից շատերը կոտորվել են, եվ մենք նկարահանման ժամանակ բախվեցինք այս ամենին: Տեսնել մարդկանց, հայերի, ովքեր ուղղակիորեն կապ ունեն այս իրադարձությունների հետ, ում տատիկ-պապիկները պատմել են ցեղասպանության մասին, բավականին ծանր էր»,-ասել է նա:
 Ըստ նրա, ռեժիսոր Թերի Ջորջը հետաքրքիր ընտրություն է կատարել. «Հայոց ցեղասպանության փաստերն իսկապես դաժան են, սարսափելի բաներ էին այն ժամանակ կատարվում: Եվ նա ուզում եր, որպեսզի երիտասարդները դիտեն ֆիլմը, որպեսզի ֆիլմը պատմական բովանդակություն ունենար և կրթեր: Այս ֆիլմի պարագայում դա շատ կարևոր է»,-ասել է Բեյլը:
 Նա հավելել է, որ դրա հետ կապված սոցիալական արշավ է սկսվել, որոշվել է ֆիլմի ամբողջ հասույթը նվիրաբերել բարեգործական կազմակերպություններին, որոնք փորձում են բացահայտել ցեղասպանությունները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ներգրավված են մարդու իրավունքներ պաշտպանության գործում:
 «Մենք երբևէ ներգրավված չենք եղել այնպիսի ֆիլմում, որի ամբողջ հասույթը բարեգործական լիներ», - ասել է դերասանը:
 Նա պատմել է, որ հաճախ մոտենում էր ռեժիսորին ու հարցնում, թե ինչու չի ներառում այսինչ բանը, որովհետև նոր բան էր իմացել, որը սարսափելի էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել