Նոր մասնագիտություն ռազմական ավիացիոն համալսարանում` անօդաչուների պատրաստում և կիրառումYerkir.am-ը գրում է.
 Այս տարի Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կբացվի նոր մասնագիտություն` անօդաչու թռչող սարքերի պատրաստման և կիրառման. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ Արմեն Սարաֆյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ է Հայաստանում այս մասնագիտությամբ բաժին բացվում: «Մենք հիմա մասնագետների կարիք ունենք: Բացի այդ` երբ ուսումնասիրում ենք մարտական գործողությունները, ինչպես նաև ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ բավականին մեծ նշանակություն ունեն անօդաչու սարքերը` թե՛ հետախուզության, թե՛ կործանիչ ազդեցությամբ»,- ասաց Սարաֆյանը:

Ըստ նրա` բուհն ունի մասնագետներ, ովքեր էլ կդասավանդեն, բացի այդ` նկատել են, որ մասնագիտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: «Կարծում եմ` մեծ կլինի հետաքրքրությունը, մանավանդ` ներկայիս սերնդին հետաքրքրում է կառավարումը հեռակառավարման վահանակների միջոցով: Կուզենք հասնել նրան, որ սկսենք նաև արտահանել անօդաչուները, քանի որ ներուժ ունենք»,- ասաց Սարաֆյանը:

Ըստ նրա` 2012-ից սկսած` առաջին աղջիկ կուրսանտներն են համալսարան ընդունվել, և այսօրվա դրությամբ 7-8 աղջիկ ունեն` կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտությամբ սովորող: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել