Картинки по запросу բրինձի դիետաԲրձով այս դիետան ստեղծվել է 1939թ․-ին Ուոլտեր Կեմպների կողմից։ Ի սկզբանե այս դիետայի նպատակն է եղել նվազեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի քանակությունը, բարելավել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց վիճակը։
Դիետան, սակայն, ցույց է տվել նաև մարդկանց մոտ քաշի նվազում և շատերն այն սկսել են կիրառել ավելորդ քաշից ազատվելու համար։
Այս դիետայով 3 շաբաթում մարդիկ նիհարել են 4-ից 5 կիլոգրամ։
 
Սննդի ծրագիրը
 
Ամեն օր նախաճաշը նույն է. 1 բաժակ եփված բրինձ՝ առանց աղի կամ շաքարավազի։ Համի համար կարելի է վրան ավելացնել կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ։ Նախընտրելի է շագանակագույն բրինձը։ Նախաճաշի և ճաշի մեջտեղում կարելի ուտել 1 հատ միրգ։
Ճաշը՝ առաջին 7 օրվա համար․ 1 բաժակ բրինձ, լոբի, սիսեռ կամ ոսպ, 1 կտոր հաց (նախընտրելի է ամբողջական ցորենից)։ Օգտագործեք շատ համեմուքներ և հնարավորինս քիչ աղ։
 
Ընթրիք՝ առաջին 7 օրվա համար․ 1 բաժակ բրինձ և 150  գրամ միս՝ հավի, խոզի, հնդկահավի կամ ձուկ, որը պետք է լինի առանց աղի։ Կարող եք ուտել նաև 1 կտոր հաց։
 
Ճաշ՝ 2-րդ շաբաթվա համար․ 1 բաժակ եփված բրիձ և 1 կտոր հաց։
 
Ընթրիք՝    2-րդ շաբաթվա համար․ կրկին 1 բաժակ եփված բրիձ և 1 կտոր հաց։
 
3-րդ շաբաթում պետք է կրկնել 1-ին 7 օրվա սննդակարգը, որին կարելի է ավելացնել կաթնամթերք՝ կաթ, մածուն, ճաշից ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել