Картинки по запросу տարոն մարգարյան«Ելք» դաշինքի քարոզչական տեսահոլովակը Տարոնի PR-ի լավագույն տեսահոլովակն է, ու քաղաքապետարանը սենց էժանով կյանքում սենց տեսահոլովակ չէր սարքի։
Հիմա հերթով բացատրեմ։
Ախր ո՞նց կարա Երևանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի դաշինքը սենց տեսահոլովակ մեյդան հանի, որում ցուցադրվում է մաքուր Երևանը, գեղեցիկ Երևանը, տեսահոլովակ, որի վրա երևումա, թե մեր քաղաքը ինչ սիրունա, ինչ գունավորա, ինչ ասֆալտապատա, տեսահոլովակ, որտեղ երևումա, թե Տարոնը էս քանի տարիներին ինչ սիրուն Երևանա սարքել ։)
Նեուժելի մի փիառշիկ չկար, որ էդ մարդկանց ասեր, որ իրական Երևանի (որի զարգացնելու ու մաքրելուն եք գալիս դուք) մասին տեսահոլովակ սարքեիք, չերգեիք, բայց ցուցադրեիք, թե ինչպես է ոչ ասֆալտապատ ճանապարհները, զիբիլաշատ ու սաղ եքա շենքեր, կանաչ տարածքներ չկա, կոլորիտի վերացրած տեսակը ու նշեին, որ իրանք գալիս են դա փոխելու։
Իսկ հիմա, էդքան չարչարվել եք, Տարոնի փիառը արել եք, որ ի՞նչ լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել