Картинки по запросу սևանա լիճՍևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը աստիճանաբար իրականություն է դառնալու: Այսպես՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման համար պետության կողմից կհատկացվի 2 միլիարդ դրամ։

Սակայն ծրագրով նախատեսվում է 2017 թվականին Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակներից։ Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև կառուցել բացօթյա ավազաններ՝ ձկան ծնողական կազմի համար, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն):

Ապրանքային ձկան արտադրությունը իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, այդ պատճառով այդ գործընթացը իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ, սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել