««ՉԻ» տեղեկություններով, կառավարությունն ակտիվ փնտրտուքների մեջ է, վարչապետ Կարեն Կարապետյանը գնորդներ է փնտրում՝ պետական մի շարք շենքեր, այդ թվում ԳԱԱ նախագահության շենքը մասնավորեցնելու համար:

Միաժամանակ, շարունակում է օրակարգում մնալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի հարցը: ԳԱԱ շենքի հետ կապված իրավական ընթացակարգ դեռևս չի սկսվել, չկան համապատասխան որոշումների նախագիծներ, անգամ այս ամենը լայն քննարկման առարկա դեռ չի դարձել զուտ մեկ պատճառով. դեռևս չկա գնորդը և երբ այն հայտնվի, մի քանի օրում կլուծվեն նաև փաստաթղթային խնդիրները:

Այս ամենի նպատակը մեկն է՝ հնարավորինս շատ գումար բերել բյուջե, քանի որ տնտեսության հաշվին պետական գանձարանը լցնելը գնալով դժվարանում է: Ի դեպ, առաջիկայում, իհարկե, իշխանություններր կհերքեն ԳԱԱ շենքը վաճառելու մասին լուրը, ճիշտ այնպես, ինչպես Ժամանակին հերքում էին ԱԳՆ-ի շենքը վաճառելու վերաբերյալ հրապարակումները, բայց հետո գնացին այդ քայլին։ Այնպես որ, ըմբռնումով կմոտենանք ցանկացած նման ջղաձգման»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել