բացել լրահոսը
21.04.2017  09:29

Ապրիլի 21-ի աստղագուշակ

BlogNews

Картинки по запросу օրվա աստղագուշակը

Խոյ

Խոյերին ընկերական կապեր պետք կգան խմբերում և հիմնարկներում: Միայնակ գործողությունները հղի են փակուղով, մինչդեռ միության կամ պետական համակարգի աջակցությունը կանաչ լույս կբացի բոլոր ուղղություններում: Ակտուալ են կազմակերպչական հարցերը՝ կապված ուղևորությունների և գործուղումների, ծրագրված փորձարկումներին, պաշտոնական և ոչ պաշտոնական նախագծերին մասնակցության հետ:

Ցուլ

Այսօր խորհուրդ չի տրվում ժամանակ կորցնել այն Ցուլերին, ում մոտ առաջնային են կարիերան, նյութական վիճակի կայունացումը, պաշտոնական առավելությունների ստացումը: Կարելի է ապահովագրվել տհաճություններից՝ պահպանելով հայտնիությունն անհրաժեշտ շրջանակներում և ղեկավարության հետ ընկերական հարաբերությունները: Չի խանգարի իրազեկվածությունը մասնագիտական և իրավական հարցերում:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել կամ ճանապարհ ընկնել՝ առանց հող նախապատրաստելու: Արժե համակարգել փաստաթղթերը, հետազոտությունների արդյունքները, համոզվել ապահովագրության հուսալիությանը, օրենքի կամ ատյանների աջակցությանը: Բացառված չէ բարոյական խրախուսանքի կարիքը, օրինակ՝ ուսուցչի կողմից: Կարող է նշանակություն ունենալ կրթվածության և փորձի մակարդակը:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս ստուգել կամ նորից ստեղծել անվտանգության համակարգ: Այսօր լավ է ընդունել գիտակցված համալիր միջոցներ՝ ուղղված եկամուտների, ներդրումների, պահուստների պաշտպանվածությանը: Չարժե բացել նոր հաշիվներ, ծախսել առանցքային ռեսուրսները: Առանձին ուշադրություն կարող են պահանջել նպատակային ֆինանսավորման, օրինակ՝ խորհրդատվությունների համար վճարման, բնակարան գնելու հարցերը:

Առյուծ

Առյուծներին աստղերը մղում են հստակություն մտցնելու ցանկացած հարաբերության մեջ: Այժմ կարևոր է ձեր կողքին պահել համախոհներին, ինչպես նաև կապեր պահպանել հուսալի մարդկանց և կազմակերպությունների հետ: Արժե նորից համակարգել գործնական շփումները: Չափանիշների հստակ համակարգը և փորձը կօգնեն հեշտությամբ ազատվել անպետք թեկնածուներից: Նույն գործողությունն արժե անել նաև փաստաթղթերի հետ:

Կույս

Կույսերը ստիպված կլինեն նորից դիմել անհատապես կամ այլ մարդկանց հետ ստացած բացառիկ փորձին: Դա կարող են լինել նյութի, տեխնիկայի, սարքավորումների, ռեսուրսների, տեղեկատվության, էլեկտրոնային համակարգերի հետ վարվելու գործնական ունակությունները, ինչպես նաև կազմակերպչական և հաղորդակցման հմտությունները, որոնք թույլ են տալիս կատարել ղեկավարի գործառույթներ: Այդ գիտելիքները կօգնեն կարիերայի աճին:

Կշեռք

Այսօր հանգամանքներն ընդառաջ են գնում Կշեռքներին, եթե նրանց ցանկությունները խելքին մոտ են և զուրկ չեն ստեղծագործական նրբերանգից: Կարելի է հիանալի արդյունքներ ստանալ հետազոտություններից, ստեղծագործական ջանքերից, սիրային նախաձեռնություններից: Լավ օր է համախոհների և գործընկերների հետ վերամիավորման համար, որպեսզի վերադառնաք սառեցված համատեղ ծրագրին:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս իդեալական կարգ հաստատել տանը, ժամանակավոր տնտեսության մեջ, իրենց տիրապետության տակ գտնվող տարածքում: Այսօր տվյալ խորհուրդն արդիական է և՛ ֆիզիկական, և՛ վիրտուալ տարածության, շփման և ռեսուրսի ցանկացած տեսակի համար: Չի խանգարի ստուգել տարածքները, իրերը, պաշարները, գործիքները, տեխնիկան, ծրագրային բազան, համակարգել տեղեկատվությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր ամբողջ ծավալով կստանան անհրաժեշտ տեղեկատվությունը, նշանները, ցուցումները: Արդյունավետ կլինի ծանոթ աղբյուրների, ստուգված երթուղիների, միջոցների, գործողությունների սխեմաների հետ աշխատանքը: Հարմար օր է ադմինիստրատիվ աշխատանքի, գիտելիքների համակարգման, ծրագրերի ճշտման, պաշտոնական տվյալների հաստատման, լուրջ պայմանավորվածությունների վերականգնման համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը կօգնի կողմնորոշվել ֆինանսական և մասնագիտական ռազմավարության հարցում, կարգ հաստատել գնումների ցուցակում, անձնական ակտիվներում և պասիվներում: Հավասարակշռությունն ավելի հաջող կլինի, եթե խելամիտ քաղաքականություն եք վարել, հրաժարվել եք ավելորդ և վաղաժամ ծախսերից, ներդրում եք կատարել հեռանկարի և որակի համար: Հաջող պահ է վճարային փաստաթղթերի հետ աշխատելու համար:

Ջրհոս

Այսօր Ջրհոսների բոլոր հաշվարկները կատարվում են՝ շնորհիվ տրամաբանության, հոտառության կամ շրջահայացության: Օրը բարենպաստ է խորհրդակցությունների, ժողովների, ձեր իրավունքների վերականգնման և շահերի պաշտպանության համար: Կարող եք ապավինել ընկերների, գործընկերների, համախոհների, պաշտոնական դեմքերի, ատյանների օգնությանը: Արժե հետևել կանոնների և օրենքների փոփոխություններին. դրանցից շատերը ձեր օգտին կլինեն:

Ձկներ

Ձկներին կհաջողվի բավարարել հետաքրքրասիրությունը, վերականգնել կապերը և օգտակար գիտելիքները: Հաջողությանը կնպաստեն տրամաբանական մտածողությունը և չեզոք զգացմունքային տրամադրվածությունը: Շփման մեջ ավելի լավ է սիրալիրությունը համատեղել խելամիտ հեռավորության հետ: Հաջող պահ է տեղեկատվական որոնումների համար: Օգտակար կլինի հետաքրքրվել ուրիշի փորձով, նորություններով, հարցումների և հետազոտությունների արդյունքներով:
 

Դիտվել է 4874 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝