«Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, ով սկզբում հայտարարեց ՀՎԿ-ին միանալու մասին, բայց վերջին պահին ՀՀԿ ռեյտինգայինով առաջադրվեց, հավաքել Է 702 ձայն, որից 200-ը՝ Էջմիածնից։ Մինչդեռ անցած տարի, քաղաքապետի ընտրություններին, հայտարարում էր, թե 8 հազար էջմիածինցի դիմել է, որ ինքն առաջադրվի։ «Մաղարիչ եմ արել, որ էդքան ձեն եմ հավաքել, ես չէի էլ պատկերացնի, որ էդքան ձեն կհավաքեի»,– երեկ ասել է Աբգարյանը։ Մաղարիչ՝ ինչի համար։ «Բա ո՞նց, էդքան ձեն ինձ ո՞վ էր տալիս»։ Այդ դեպքում ինչո՞ւ էիք առաջադրվում։ «Դե, ոնց չդնեի, ազգիս վիճակը ծանր է, մտածում էի՝ մի բանով օգնեմ, բայց պարզվեց՝ ազգի վիճակը լավ է, խնդիր չկա, ամեն ինչ ապահով, ինչ է եղել որ»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել