Tert.am-ը գրում է․

Պաշտոնական Թեհրանը հրապարակել է այն թեկնածուների վերջնական ցուցակը, որոնք կմասնակցեն Իրանի նախագահական ընտրություններին, գրում է Interfax-ը:


Ցուցակում սակայն ընդամենը վեց թեկնածու է ընդգրկվել. այնտեղ չկա Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունը, ով գրանցվել էր ընտրություններին մասնակցելու համար։


Ցուցակում ընգրկվել են Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին, «Իրանի հեղափոխական ուժերի ազգային ճակատ» պահպանողական կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Սայեդ Իբրահիմ Ռաիսին, մշակույթի նախկին նախարար Մուստաֆա Միրսալիմը, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Տաբան, առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, ինչպես նաև Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բագեր Քալիբաֆը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել