Image result«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը նախագահական ընտրություններից երեք օր առաջ կրկին խոստացել է նախագահ դառնալու դեպքում Ֆրանսիան դուրս հանել Շենգենից և եվրոգոտուց:

«Ես ցանկանում եմ ֆրանսիացիներին վերադարձնել ինքնիշխանությունը չորս կարևոր հարցերում.
ա․սահմանների պաշտպանություն, քանի որ ֆրանսիացիները իրավունք ունեն որոշելու՝ ում ներս թողնեն իրենց մոտ; բ․օրենքներ ընդունելու նկատմամբ վերահսկողություն, քանի որ դա ժողովրդավարության հիմքն է;

գ․երկրի տնտեսության նկատմամբ վերահսկողություն հայրենասիրական քաղաքականություն անցկացնելու համար` պրոտեկցիոնիզմ, այն դեպքում երբ ԵՄ-ն դա արգելում է; դ․ինչպես նաև վերադարձ ազգային արժույթին»,- ասել է Լե Պենը France 2 հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով` սահմանային վերահսկողության անցումը անհրաժեշտ է անօրինական միգրանտների հոսքը զսպելու համար: «Մենք բախվել ենք անօրինական միգրանտների հոսքի հետ և եթե չվերականգնենք սահմանների վերահսկողությունը, այդ ալիքը չի դադարի»,- հայտնել է նա:

Եվրագոտուց դուրս գալու մասին խոսելով Լե Պենը վստահություն է հայտնել, որ դա կնպաստի բնակչության զբաղվածության աճին և Ֆրանսիայի մրցունակության մեծացմանը, ընդ որում դա չի հանգեցնի գնաճի, աշխատավարձերի կրճատման կամ սոցիալական ապահովածության մակարդակի նվազեցման:

«Ազգային արժույթին վերադառնալը ունի մեծ թվով առավելություններ»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել