Image resultOperativ.am-ը գրում է․

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղադրվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ` արձանը տեղադրվել է Պոետների ծառուղում` կահիրցիների սիրված Ալ Հուրիա պուրակում, որը գտնվում է Օպերայի շենքի մոտ: Արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Եգիպտոսում ՌԴ դեսպանն ու Կահիրեի նահանգապետը:

«Հուշարձանը հայտնվել է Կահիրեի ամենակարևոր և հարմար տեղերից մեկում` քաղաքի կենտրոնում գտնվող Ալ Հուրիիա պուրակում: Այստեղ ներկայացված են նաև շատ այլ բանաստեղծների հուշարձանները, և այստեղ շատ մարդ է գալիս, մանավանդ` երիտասարդներ: Այսպիսով, ավելի շատ մարդ կծանոթանա մեր պոեզիայի և մշակույթի հետ», - բացման արարողությունից հետո հայտնել է Եգիպտոսում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Թևանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել