Ոչ ոք չգիտի՝ երբ և ինչպես կմահանա: Սակայն աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտեն այդ ժամկետը: Դա իմանալ օգնում է ինտուիցիան:

– Կինս, ով ընդամենը 20 տարեկան էր, երեկոյան աշխատանքից գալով՝ ասաց. «Ինչպես եմ հոգնել, գուցե մյուս աշխարհում հանգստանամ»,- գրում է Գրիգորի Դորոնինը Սերգիև Պոսադից:- Հաջորդ օրը մենք ավտովթարի ենթարկվեցինք: Կինս մահացավ, իսկ ես ողջ մնացի…

– Անցած ամառ ես ամուսնուս հետ գնացի այն քաղաքը, որտեղ ծնվել և մեծացել եմ, որոշ ժամանակ ծնողներիս հետ ապրելու,- իր նամակում պատմում է Իննա Պ.-ն Սամարայից:- Մի անգամ պատշգամբում կանգնած Վոլգայով բնապատկերին նայելիս նա հանկարծ ասաց. «Կհավատա՞ս, որ ես այստեղ կմեռնեմ»: Իհարկե, ես զարմացա այդ հարցից. ամուսինս լրիվ առողջ էր: Բայց մի քանի շաբաթ անց նա հանկարծամահ եղավ սրտի կաթվածից:

Այսպիսի օրինակները շատ են: Ամերիկացի բժիշկներ Ուիլյամ Գրինը, Ստեֆան Գոլդսթեսյնը և Ալեքս Մոսը, ուսումնասիրելով մահվան ֆենոմենը, հետազոտել են հանկարծակի մահացած մարդկանց հիվանդության հազարավոր պատմություններ: Նրանց տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը կանխազգացել է իր մահը: Ճիշտ է, նրանց կանխատեսումն արտահայտվել է ոչ թե մարգարեական արտահայտություններով կամ ժամանակից շուտ թաղմանը պատրաստվելով, այլ հոգեբանական վիճակով և հաճախ իրենց գործերը կարգի բերելու ձգտումով: Պարզվում է՝ շատ մարդիկ մահից ոչ շատ առաջ ընկճախտ են ապրում, որը կարող է տևել 1 շաբաթից մինչև կես տարի: Բժիշկները ենթադրում են, որ այդ տարօրինակ մելամաղձությունն առաջացնում են հորմոնալ փոփոխություններն օրգանիզմում: Իսկ կարծես առանց պատճառի հուսահատության հոգեբանական գործառույթը կենտրոնական նյարդային համակարգը անխուսափելի մահվանը պատրաստվելն է: Այս վարկածը համախատասխանում է շատ հետազոտողների կողմից պաշտպանվող կարծիքին, որ մահը պարզապես գիտակցության անցումն է այլ կենսաձևի՝ գոյության էներգետիկ պլանի: Այլապես ինչի՞ համար է օրգանիզմին պետք այդպիսի «հոգեբանական պատրաստությունը»: Ոչ պարզապես իմանալու համար, որ շուտով ամեն ինչ ընդմիշտ կվերջանա:

Ի՞նչ է մահը կանխազգալու մարդկանց տարօրինակ ունակությունը: Այս հարցին պատասխանում է «Մեռյալների տիբեթյան գիրքը»: Արևելյան հավատալիքների համաձայն՝ մարդը էակ է, որը բաղկացած է երկու տեսակի նյութից՝ հաստ և բարակ: Հաստ մատերիան ձևավորում է մարդու ֆիզիկական մարմինը: Բարակը ձևավորում է նրա հոգևոր բնույթը, մասնավորապես՝ անզեն աչքով անտեսանելի բարակ մարմինը՝ հոգու յուրատեսակ թաղանթ: Իսկ մահը ոչ այլ ինչ է, քան բարակ մարմնի անջատում ֆիզիկական մարմնից: Բարակ մարմինն ունի իր աուրան, որը կարող են պայծառատեսները տեսնել: Այդ աուրայի ճառագայթումն է հնարավորություն տալիս պարզելու մարդու առողջական վիճակը: Աուրոախտորոշումը վաղուց կիրառվում է էքստրասենս բժշկության մեջ: Աստղային տեսողություն ունեցող մարդիկ կարող են աուրայով կանխագուշակել մարդու մահը:

Բայց ինչո՞ւ է մարդուն տրվում այդ սարսափելի կանխազգացումը: Արդյոք բնությունը որևէ իմաստ դրե՞լ է այդ ազդանշանի մեջ: Այդ հարցում մի հետաքրքիր հիպոթեզ կա: Գիտնականներին վաղուց հայտնի է լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզված փաստ՝ մահից առաջ կենդանի օրգանիզմի բջիջները հանկարծակի ռադիոակտիվ ճառագայթներ են արձակում: Լեհ ֆիզիկոս Յանուշ Սլավինսկու ենթադրությամբ՝ ալիքների այդ հոսքը, իր բնույթով բավական հզոր լինելով, կարող է իր մեջ մահացող էակի մասին տեղեկություն պատկերել, այդ թվում՝ պահել գիտակցության և հիշողության մասնիկները: Բայց արդյոք սա՞ է մահացող բջիջների վերջին ազդանշանի գլխավոր նշանակությունը:

  

Մահից հետո կյանքի շարունակության մասին խոսում են բոլոր հոգևոր ուսմունքները: Մահից առաջ անհետացող աուրան, ինչպեսև տիեզերական նյութի ցանկացած տեսակ, անհետ չի լուծվում տարածությունում: Մարդու էներգետիկ համալիրի (բարակ մարմին) հետ միասին այն ուրիշ աշխարհ է փոխադրում մահացող էակի մասին ողջ տեղեկությունը, այլ կերպ ասած՝ նրա գիտակցությունը: Մահանում է միայն ֆիզիկական մարմինը, իսկ գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ որպես էներգիայի խտացում: Կենսաբանական հյուսվածքի ռադիոակտիվ ճառագայթումը մահվան պահին, ըստ երևույթին, բարակ մարմնին եզրափակիչ զարկ է տալիս՝ անմահ հոգին ուղարկելով Տիեզերքի տիրույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել