Փարիզի կենտրոնում այսօր տեղի ունեցած հրաձգության հետ կապված՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նստավայր է ժամանել Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը՝ տեղեկացնում է Reuters-ը:

 ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել ոստիկանների վրա գործած հարձակման պատճառների վերաբերյալ:

 Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Փարիզում Ելիսեյան պալատի շրջակայքում փոխհրաձգության հետևանքով ոստիկան է զոհվել: Ոստիկանին սպանող հրաձիգը ոչնչացվել է. Փարիզի կենտրոնում հատուկ գործողություն է ընթանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել