Լոնդոնի տարբեր շրջաններում այսօր երկու մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ տեղեկացնում է scotland yard-ի կայքը:

 «Ոստիկանության հակաահաբեկչական բաժանմունքի աշխատակիցները այսօր առավոտյան Լոնդոնի արևմտյան շրջանում ձերբակալել են 20-ամյա երիտասարդի, որ կասկածվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ»,- ասվում է հայտարարության տեքստում:
 Եվս մեկ ձերբակալված կա Լոնդոնի հյուսիսային շրջանում: Խոսքը 23-ամյա մի կնոջ մասին է: «Նա ձերբակալվել է բելգիական ոստիկանության հետ համատեղ հետաքննության շրջանակում. նա նույնպես կասկածվում է ահաբեկչության նախապատրաստման մեջ»,- ասվում է հայտարարության տեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել