բացել լրահոսը
21.04.2017  00:45

Ինչպես չգիրանալ 40 տարեկանից հետո. գաղտնիքը բացահայտված է

Աղջիկների ակումբ

Դուք հավանաբար լսել կամ կարդացել եք այն մասին, որ 40 տարին լրանալուն պես մարդիկ անպայման սկսում են գիրանալ, իսկ գիրանալու պատճառն էլ նյութափոխանակությունն է։

Այն տարիքի հետ դանդաղում է, և մենք գիրանում ենք, սակայն դա այդքան էլ այդպես չէ։

Կյանքի երկրորդ կեսի ընթացքում նյութափոխանակությունը իսկապես դանդաղում է, սակայն այդ դանդաղեցման տեմպը չափազանց դանդաղ է, իսկ, ըստ որոշ հետազոտությունների, աննշան։

Եթե դուք հավելյալ քաշ եք ձեռք բերել կյանքի երկրորդ հատվածում, ապա դրա մեղավորը միանշանակ նյութափոխանակությունը չէ։

Նյութափոխանակությունն ունի տարբեր փուլեր

Image result

Նյութափոխանակություն հանգստի վիճակում – Սա ցույց է տալիս էներգիայի այն քանակը, որը մեր օրգանիզմը ծախսում է, երբ մենք հանգիստ վիճակում պառկած ենք անկողնում և ոչինչ չենք անում։ Այն կախված է ֆիքսված հանգամանքների համախումբից, ինչպիսիք են՝ սեռ, հասակ, գենետիկ առանձնահատկություններ և այլն, և այստեղ քիչ բան է հնարավոր փոխել։

Բացի այդ՝ կան նյութափոխանակություն ևս 3 ակտիվ փուլեր։ Ամբողջ քննարկումը նյութափոխանակության այս 3 փուլերի մասին է, որոնք հնարավոր է «արագացնել» կամ «դանդաղեցնել» որոշակի սնունդ օգտագործելով և ֆիզիկական վարժություններ կատարելով։

Առաջին փուլը դա նյութափոխանակությունն է՝ սնվելու ժամանակ։ Պարզվում է, որ ծամելու և կուլ տալու ընթացքում մենք նաև որոշ քանակով կալորիաներ ենք այրում (1 օրվա նորմայի 10%-ը)։ Սա կոչվում է «սնունդի ջերմային ազդեցություն»։ Այդ գործընթացը հնարավոր է փոքր-ինչ արագացնել՝ որոշակի ըմպելիքներ օգտագործելով, ինչպիսիք են սուրճը և կանաչ թեյը, կամ շատ սպիտակուցներ և կծու չիլի ուտելով։ Սակայն այս եղանակով հնարավոր չէ նույնիսկ 1 կիլոգրամ նիհարել, քանի որ այս գործընթացի առավելագույն արդյունքը մի քանի գրամն է։ Նյութափախանակությունն արագեցնող մթերքների ազդեցությունն աննշան է։

Ավելի լավ է միանգամից անցնենք կալորիաներ այրելու երկրորդ փուլին՝ շարժմանը։

Image result

Յուրաքանչյուր շարժում՝ անկախ նրանից, թե ինչպիսի, ստիպում է ձեզ էներգիա ծախսել։ Սա նյութափոխանակության երկրորդ փուլն է՝ նյութափոխանակություն ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։

Դրանից հետո գալիս է երրորդ փուլը. մենք գտնվում ենք հանգստի վիճակում, իսկ կալորիաները շարունակում են այրվել։ Այսինքն` նիհարելու տեսանկյունից, մարզվելուց հետո պառկելն ավելի արդյունավետ է, քան մարզվելուց առաջ պառկելը։ Սա անվանվում է «թթվածնային պարտք», այն է՝ ֆիզիկական ակտիվությունն արդեն նվազել է, սակայն օրգանիզմում գտնվող թթվածինը իներցիայով շարունակում է ավելի արագ տեմպերով այրել կալորիաները։

Այսպիսով, եթե դուք ցանկանում եք նիհարել, ապա նշանակություն ունեն նյութափոխանակության միայն վերջին երկու փուլերը։

Ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակը նույնպես կապ ունի։ Օրինակ՝ շատերը մտածում են, որ ուժային մարզումներ՝ ծանրաքարերով և այլ ծանրություններով, հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ կերպով այրելու կալորիաները, սակայն հետազոտությունները հերքում են այս տեսակետը։ Բանն այն է, որ մեր օրգանիզմի տարբեր օրգանները և մարմնի տարբեր մասերը տարբեր քանակով կալորիաներ են այրում, իսկ մկաններն իրենց այրած կալորիաների քանակով նույնիսկ մոտ չեն առաջին հորիզոնականին։ Օրինակ՝ մարդու ուղեղը ավելի շատ էներգիա է ծախսում, քան մարդու երկգլուխ մկանները (бицепс):

Image result

Ահա թե ինչ է ասում Լուիզիանայի համալսարանի պրոֆեսոր և Կենսաժշկական կենտրոնի գենետիկ Կլոդ Բուշարը.

«Ուղեղի ակտիվության գործընթացը հանգիստ վիճակի նյութափոխանակության 20 %-ն է կազմում, սիրտը, որը անդադար աշխատում է, 15% -20%-ը։ Այնուհետև գալիս են երիկամները, թոքերը և մյուս հյուսվածքները։ Մկաններին մնում է միայն 20% -25%-ը»։

Այդ իսկ պատճառով, չնայած որ մարզասրահներում հատուկ մարզասարքերի օգնությամբ մարզվելը միանշանակ կօգնեն ամրապնդել առողջությունը, հույս չունենաք, որ դրանք Ձեզ կօգնեն արագացնել նյութափոխանակությունը։ Առավելագույն արդյունքի համար հարկավոր է ընտրել այն ֆիզիկական մարզանքը, որի ընթացքում աշխատում է ամբողջ մարմինը. արագանում է սրտի աշխատանքը, թոքերը մեծ թավալով օդ են շնչում և այլն, մի խոսքով՝ կարդիոմարզումները։

  • քայլք
  • վազք
  • լող
  • և այլն

Կարճ ասած` նիհարելու գաղտնիքը բավականին պարզ և ինչ-որ տեղ նաև ձանձրալի է։ Առաջին հերթին տարիքի հետ մենք պարզապես ավելի քիչ ենք շարժվում՝ քիչ ենք զբաղվում սպորտով, քիչ ենք քայլում և ավելի շատ ենք նստած մնում։ Իսկ երկրորդը՝ մենք դադարում են գիտակցել մեր օրգանիզմի սննդային պահանջները։ Այն մեխանիզմը, որը կառավարում է ախորժակը, տարիքի հետ ավելի վատ է գործում. մենք չենք հասկանում, որ արդեն կշտացել ենք և չափից ավել ենք ուտում։

Image result

Այստեղից միայն մեկ եզրակացություն է կարելի անել՝ պետք չէ գիրանալու համար մեղադրել նյութափոխանակությանը, այն ընդհանրապես կապ չունի։ Պետք է ուղղակի ավելի շատ շարժվել և մի փոքր ավելի քիչ ուտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 21096 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝