Tert.am-ը գրում է.
 Վրաստանը ոչ մի դեպքում չի համաձայնի, որ Աբխազիայով Հայաստան կատարվող բեռնափոխադրումը վերսկսվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան, Բաթումիի նախկին փոխքաղաքապետ Գելա Վասաձեն՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարության մասին, թե Մոսկվան հետաքրքրված է Աբխազիայով Հայաստան և Վրաստան բեռների տարանցմամբ:
 Ռուսաստանի արտգործնախարարը նաև ասել էր, թե Աբխազիան ևս առարկություն չունի բեռնափոխադրման վերսկսմամբ, այն «կախված է ոչ թե մեզանից, այլ այն երկրներից, ուր այդ տարանցումը կարող է հետևել»:
 Գելա Վասաձեն, սակայն, այս առնչությամբ վստահեցրեց. «Վրաստանի, ինչպես նաև Վաշինգտոնի և Բրյուսելի պատասխանը սրան լինելու է կտրականապես «ոչ»-ը, որովհետև խոսքը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության մասին է»։
Քաղաքագետը շեշտեց, որ սա քաղաքական պրոյեկտ է, ոչ թե տնտեսական, որն իմիջիայլոց Հայաստանին ձեռնտու չէ, որովհետև դրա տնտեսական շահը ՀՀ համար «փոքրագույնն է, ոչինչ չի տալիս, միկրոսկոպիկ է»: Փոխարենը, Վասաձեի խոսքով, Հայաստանն ավելի մեծ կախման մեջ կընկնի Ռուսաստանից, քան այսօր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել