Time ամերիկյան ամսագիրը կազմել է աշխարհի ամենաաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը, որում առկա են կատեգորիաներ՝ «Տիտաններ», «Նորարարներ», «Արվեստի գործիչներ», «Լիդերներ», «Կուռքեր» և այլն:


Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակում տեղ են գտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Time ամսագիրը ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփին և նրա ամուսին Ջարեդ Քուշներին ևս ներառել է 2017թ. ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: Թրամփը և Քուշները, որոնք պաշտոններ են ստացել պետության ղեկավարի վարչակազմում, ներառվել են «Պիոներներ» կատեգորիայում:

Հոլիվուդի աստղեր Էմմա Սթոունը և Ռայան Ռեյնոլդսը ևս տեղ են գտել աղյուսակում: Տարվա ամենաազդեցիկ մարդկանց թվում են նաև ռեժիսոր Բերի Ջենկինսը, երաժիշտ Ջոն Լեջենդը, երգչուհի, դերասանուհի Դեմի Լովատոն և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել