Tert.am-ը գրում է.
 Հայոց ցեղասպանության հիշատակումը կարևոր է ոչ միայն Ֆրանսիայի հայկական համայնքի համար, այլև դաս է ողջ մարդկության համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնի նախընտրական արշավի համակարգող Շառլոտ Ժերարը՝ պատասխանելով «Nouvelles d’Armenie»-ի հարցերին:
 «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի երեք սարսափելի ցեղասպանություններից առաջինն է: Որպես հումանիստ՝ ես միշտ պաշտպանել եմ այս ողբերգական դեպքերի՝ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև մյուս ցեղասպանությունների հիշատակը: Դա ոչ միայն կարևոր է հայկական համայնքի համար, այլև, ինչպես մնացած ցեղասպանությունները, այն դաս է ողջ մարդկության համար, և դրա հիշատակումը միշտ պետք է խրախուսվի»,- ասել է Շառլոտ Ժերարը:
 Ժերարը նշել է, որ Հայոց ցեղասպանության հիշատակումն է՛լ ավելի կարևոր է, քանի որ հայերի հետ ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերը տագնապալի կերպով ռեզոնանս են առաջացնում Թուրքիայի կողմից Ջիզրեում և այլուր քրդական համայնքի դեմ վերջին ժամանակներում իրականացվող գործողություններում:

Ժան-Լյուկ Մելանշոնը կմասնակցի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին և կաշխատի այդ օրը Ֆրանսիայի Հանրապետության օրացույցում հիշատակման ազգային օրերի ցանկում ներառելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել