Բելգիական La Libre Belgique թերթը սխալմամբ գրել Է Իսպանայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի ձերբակալման մասին, հաղորդում է 20 Minutes հրատարակությունը:
 Հրատարակության տեղեկատվությամբ՝ բելգիական թերթը նյութ Է թողարկել ապրիլի 19-ին Իսպանիայում Canal de Isabel II պետական ձեռնարկությ ունում կոռուպցիոն գործունեության դեմ պայքարի գործողության արձագանքի վերաբերյալ, ձեռնարկություն, որն զբաղվում Է գործնականում Մադրիդի ամբողջ ինքնավար միության ջրային պաշարների կառավարմամբ: Մասնավորապես, քաղաքացիական գվարդիան ձերբակալել Է ինքնավարության նախկին ղեկավար Իգնասիո Գոնսալեսին:

Դրանից անմիջապես հետո La Libre Belgique-ն իր կայքում հրապարակել Է հաղորդագրություն, որի վերնագիրը տեղեկացնում Է Ռախոյի ձերբակալման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել