1. 1935 թվականի ձմռանը մի դանիացի վաճառական որոշել էր Կոպենհագենում «փոքրիկ» վաճառակետ բացել: Նա ավելի քան հազար վերարկու ուներ, որոնք, մեկը մյուսի վրա կախելով, ցուցադրության էր դրել: Տասնյակ հազարավոր մարդիկ էին գալիս տեսնելու այդ ոչ անսովոր տեսարանը, իսկ ոստիկանությունը մարդաշատության պատճառով ստիպված էր լինում մշտական հերթափոխություն իրականացնել:

Ի դեպ, վաճառականին հաջողվեց վաճառել բոլոր վերարկուները:

2. Այս բացառիկ լուսանկարում ագռավը ծածկում է քնած տղային, ում կարծես՝ դուր է գալիս ագռավ ընկեր ունենալը:

3. 1961 թվականին արված այս լուսանկարում Ֆրից անունով շուն-աստղին սափրում է մի պրոֆեսիոնալ վարսահարդար, քանի որ շունը հայտնի հեռուստահաղորդման պետք է մասնակցեր:4. 20-րդ դարի սկզբներին Անգլիայի փոստերը հայտնի էին իրենց՝ նամակների ուշ առաքումով: 1930-ականներին փոստատարները նապաստակների վրա էին կցում ստացված ծանրոցն ու ծանրոցի վրա նշված հասցեն, ապա բաց թողում նրանց: Այդպես նրանք փորձում էին ավելի արագ առաքել նամակներն ու փոքր ծանրոցները:

5. Այս սարքը 1934 թվականին հայտնաբերել է Մաքս Ֆակտորը: Սարքը կոչվում էր «Գեղեցկության չափիչ», որի միջոցով կանայք պարզում էին իրենց դեմքի թերությունները, որոնք անզեն աչքին տեսանելի չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել