1036654447Araratnews.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան վստահեցրել է, որ ռուսական մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Չեչնիայում հետապնդում և սպանում են համասեռամոլներին, իրականությանը չի համապատասխանում. հաղորդում է BBC-ն:

«Ես ցանկանում եմ ձեզ հայտնել, որ Չեչնիայի Հանրապետության մասին սադրիչ հոդվածները, որոնցում հայտնում են, թե իբր մեզ մոտ ձերբակալություններ են, չի համապատասխանում իրականությանը: Նույնիսկ դրա մասին խոսելն անհարմար է: Գրում են նաև, որ ձերբակալում են և սպանում, անգամ սպանվածի անունն են հայտնում»,- Պուտինի հետ զրույցում ասել է Կադիրովը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել հետաքննել Չեչնիայում համասեռամոլների հետապնդումները:

Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվի Կարիմովը ԶԼՄ-ի հրապարակումը կեղծիք էր անվանել և հայտարարել, որ Չեչնիայի տղամարդիկ միայն մեկ կողմնորոշում ունեն, որի մասին կարելի է դատել ծնելիության բարձր մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել