Картинки по запросу իշխանՏևական ժամանակ է, ինչ պետությունն իրականացնում է
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը:

Վերջին տարիների ընթացքում այն պարբերաբար թարմացվում է: Համալիր ծրագրի շրջանակներում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, Սևանա լճում տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է 2017 թվականին Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն, որը բաղկացած կլինի 12 ցանցավանդակից և այլ օժանդակ ենթակառուցվածքներից:

Ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ ի հայտ կգան միջոցներ՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և մի շարք այլ խնդիրների լուծման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել