Похожее изображениеԽեղճ սկեսրայրս մեռավ հնարավոր բոլոր դռները տարիներ շարունակ թակելով, էս խնդիրը բարձրացնելով, կառավարությունը լսել անգամ չի ուզում :) Մեր տանը, ինչ հիշում եմ, սա ա քննարկվում, ամենացավոտ հարցն ա... Պետք էր անպայման իրենց բերանից հնչեր, որ մի քիչ սթափվեինք...
Սամվել Գևորգյանը լավ է գրել «Թուրք արտադրողն ասում է. «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում եւ թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին նման արտադրանք հրամցնելով»:
Հիմա, համեմատեք, էս թուրքնա ավելի վա՞տը, թե՞ էն վայ «հայ»-ը, ով բիզնեսի անվան տակ, փողի համար, թունավորումա Հայաստանի բնակչությանը: Էս մասին տարիներ շարունակ բարձրաձայնումա «Ջերմատնային ասոցիացիա»-ն: Տարիներ շարունակ: Ինտերնետում փնտրեք, 8-10 տարվա վաղեմության հոդվածներ, հարցազրույցներ կգտնենք այս մասին: Բայց ոչինչ չի փոխվում: Թուրքական պոմիդորը, չգիտես՝ ինչ ճանապարհներով, մտնումա Հայաստան, հայկականի անվան տակ վաճառվում ու... ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, ՊԵՏՔ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ՈՒ ՍԿՍԵԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ: Թե՞ թուրք արտադրողի անկեղծությունից բացի այլ ապացույցներ ու հիմնավորումներ են պետք»:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել