Картинки по запросу մաքսակետՊետությունը առավելագույնս բարելավում է մաքսակետերի աշխատանքը Հայաստանում: Ներկայումս սահմանը հատող քաղաքացուն, զբոսաշրջիկին կամ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողին կարճ ժամանակում մատուցվում է բարձրորակ սպասարկում:
Կատարված բարեփոխումների արդյունքում նվազագույնի է հասցվել մաքսավորի շփումը քաղաքացու և գործարարի հետ: Ժամանակակից սարքավորումներով վերազինված մաքսակետում տարանցման էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունքում ևս կրճատվել է ընթացակարգի տևողությունը:

Ներկայումս ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը տևում է 3-5 րոպե՝ 10-15 րոպեի փոխարեն: Ինչ վերաբերում է բեռնատարի զննմանը, ապա նախկին 20-25 րոպեի փոխարեն ներկայումս գործընթացը իր ավարտին է հասցվում 10-12 րոպեի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել