Մաքս Վեբեր՝ «պետականության պահպանման անհրաժեշտ նախապայման է հանդիսանում բռնություն կիրառելու մենաշնորհը»: Մենաշնորհի կիրառելու պայմանները դրա էսթետիկական մասն են: Մենաշնորհը կարելի է սահմանափակել օրենսգրքով, մարդու իրավունքներով և այլ տեխնիկական բարեփոխումներով, որոնք միտված են առաջընթաց ապահովել: Այնուամենայնիվ, պետության հիմքում մենաշնորհն է: Պետության մեջ կարող են չհարգել մարդու իրավունքները, և այն, միևնույն է, պետություն կմնա: Մինչդեռ, քանի դեռ չկա բռնության մենաշնորհ, չկա նաև պետություն:

ՀՀ «քաղաքացիները» դեռևս շատ հեռու են այս տարրական քաղաքացիական գիտակցությունից, իսկ նույն՝ քաղաքացիների կողմից ընտրված իշխանությունների մոտ, բացակայում է պետություն կառուցելու քաղաքական կամքը: Այս պարագայում հույժ կարևոր եմ համարում քաղաքական օրակարգում առաջնահերթություն տալ հենց բռնություն կիրառելու մենաշնորհի հաստատմանը: Քանի որ Հայաստանը Եվրոպայի մեջտեղում չի գտնվում և ըստ այդմ՝ չի կարող հույս ունենալ, որ իր բնակչությունը էվոլյուցիոն ճանապարհով կհասնի քաղաքացիական գիտակցության, ապա անհրաժեշտ է այդ գիտակցությունը պարտադրել իմպերատիվ կարգով:

Կարճ ասած՝ պետք է պարտադրել իրավապահ մարմիններին պատշաճ կերպով կատարել իրենց պարտականությունները՝ մի կողմ թողնելով Հայաստանի տարածքում բնակվող ցեղերի մշակութային ընկալման յուրահատկությունները: Այս պահանջի առաջին կետով անհրաժեշտ է ֆիքսել իրավապահ մարմինների արտոնյալ կարգավիճակը:

Ոստիկանը պետք իմանա, որ իր ծառայությունները պատշաճ կատարելու դեպքում նա լիարժեք պաշտպանված է լինելու հակակշիռների հստակ համակարգով, որոնք, իրար չեզոքացնելով, թույլ չեն տա իրավապահին սարքել քավության նոխազ:
Համարում եմ, որ նախևառաջ անհրաժեշտ է իրավապահին զերծ պահել կաշառակերության մշակույթից: Անհրաժեշտ է շտապ օրենսդրական նախաձեռնությամբ իրավապահներին տալ հետևյալ արտոնությունները՝

- Մինչև 100,000 դրամ կաշառքի առաջարկ ստանալու և պատշաճ կերպով զեկուցելու դեպքում, իրավապահը պետք է ստանա դրամական պարգև՝ առաջարկված կաշառքի տասնապատիկի չափով և արտահերթ կոչման բարձրացում:
- Մինչև 500,000 դրամի դեպքում՝ հնգապատիկ:
- Մինչև 5,000,000 դրամի դեպքում՝ եռապատիկը:
- 5,000,000 դրամից ավելի դեպքում՝ կրկնակին:

Գումարը պետք է գանձվի կաշառք տվողից՝ իր հանդեպ օրենքով սահմանված կարգով պատիժ կիրառելու հետ մեկ տեղ:

Հ.Գ. Իմիջիայլոց, Վեբերը սա գրելիս հղում էր անում դեռ 1576 հրապարակված Ժան Բոդենի «Հանրապետության Վեց Գրքերին»: 500 տարի առաջ!!

#Mobilization
#Meritocracy
#Եռաքայլ_տնտեսություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել