Tert.am-ը գրում է.
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանշային աղյուսակը, որում ներառված է 460 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ 200 մարդ:

Հետաքրքրական է, որ այս ցուցանիշը 100 մլրդ-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Ըստ ոլորտի փորձագետների՝ այս տարի դոլարային միլիարդատերերի թիվը զգալի ավելացել է՝ 77-ից հասնելով 99-ի:

Forbes-ի 2017թ. վարկանշային աղյուսակն առանձնացել է նրանով, որ ցանկում ներառվելու համար պարտադիր գումարային շեմը հասել է ռեկորդային 500 մլն դոլարի: Մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը 350 մլն դոլար էր:

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների լավագույն 10-յակում ներառվելու համար գործարարը պետք է ունենա առնվազն 12.4 մլրդ դոլար կարողություն, իսկ նախորդ տարի անցողիկ շեմը 8.7 մլրդ դոլարն էր:

Նշենք, որ այս տարի Forbes-ի վարկանշային աղյուսակը գլխավորել է գազի արդյունահանմամբ զբաղվող «Նովատէկ» մասնավոր ընկերության 61-ամյա ղեկավար Լեոնիդ Միխելսոնը՝ 18.4 մլրդ դոլարով: Նրան հաջորդում են Ալեքսեյ Մորդաշովը (17.5 մլրդ), Վլադիմիր Լիսինը (16.1մլրդ), Գենադի Տիմչենկոն (16 մլրդ) ու Ալիշեր Ուսմանովը (15.2 մլրդ):

Ինչ վերաբերում է ցանկում տեղ գտած հայազգիներին, ապա նրանց շարքում առաջատարը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, որը գտնվում է 32-րդ տեղում: 51-ամյա գործարարի կարողությունը գնահատվել է 3.4 մլրդ դոլար: Հետաքրքրական է, որ մեկ տարում Կարապետյանի կարողությունն ավելացել է 300 մլն դոլարով: Նշվում է նաև, որ նախորդ տարվա համեմատ Կարապետյանն իր դիրքը զիջել է 4 հորիզոնականով:
 
Image result for սամվել կարապետյան

Վարկանշային աղյուսակի 99-րդ հորիզոնականում է գտնվում 48-ամյա Ռուբեն Վարդանյանը՝ 950 մլն դոլար ցուցանիշով: Հայտնի է, որ 1 տարվա ընթացքում նրա կարողության չափն անփոփոխ է մնացել: Նախորդ տարվա համեմատ Վարդանյանն իր դիրքը զիջել է 18 հորիզոնականով:
 
Image result for ռուբեն վարդանյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել